Հարաբերությունները կարգավորելու համար Վրաստանը պետք է ճանաչի անկախությունը․ Աբխազիայի նորընտիր նախագահ

Հարաբերությունները կարգավորելու համար Վրաստանը պետք է ճանաչի անկախությունը․ Աբխազիայի նորընտիր նախագահ

Աբխազիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Վրաստանը պետք է ճանաչի վերջինիս անկախությունը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Աբխազիայի նորընտիր նախագահ Բադրա Գունբան։

Ըստ նրա՝ «վաղ թե ուշ հարևանները պետք է ընդունեն իրականությունը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին

«Փոխգործակցության և վրաց-աբխազական փոխհարաբերությունների կարգավորման հարցերը կարող են լուծվել միայն Վրաստանի կողմից մեր երկրի անկախությունը ճանաչելու, ինչպես նաև ուժի չկիրառման վերաբերյալ հիմնարար փաստաթղթերի ստորագրման համատեքստում», - ասել է Գունբան:

«Մեր պետականության հետագա ճանաչման հարցը կարող է լուծվել նաև Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության շրջանակներում, քանի որ հենց Ռուսաստանն է մեզ աջակցություն ցուցաբերում Աբխազիայի ճանաչման ընդլայնման հարցում, որի համար մենք երախտապարտ ենք», - ընդգծել է նա։