Փոքր Մասրիկում հուղարկավորել են սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված Վիգեն Ավագյանին

Փոքր Մասրիկում հուղարկավորել են սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված Վիգեն Ավագյանին

News.am-ը գրում է․

Պայմանագրային զինծառայող Վիգեն Ավագյանը՝ Վերին Շորժայի դիրքերն էր պաշտպանում սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ։ Ընտանիքը չգիտեր՝ զոհվել է նա, թե գերեվարվել, մինչեւ նոյեմբերի 28-ը, երբ Ադրբեջանը 13 մարմին հանձնեց հայկական կողմին։

34–ամյա Վիգենը 8 տարի Օմարի լեռներում է ծառայել, ավագ սերժանտ էր, Քարվաճառի հանձնումից հետո տեղափոխվել Վերին Շորժա։ Հարազատները պատմում են՝ ապրիլյան եւ 44–օրյա պատերազմների ժամանակ կյանքը վտանգելով ռազմի դաշտից դուրս է բերել զոհված ընկերների մարմինները։

Իսկ Վիգենի մարմինը մոտ երեք ամիս մնաց հակառակորդի վերահսկողության տակ անցած տարածքում։