Դեպի Ռուսաստանի հարավի օդանավակայաններ թռիչքների սահմանափակումը երկարացվել է մինչև հունիսի 18-ը

Ռոսավիացիան դեպի Ռուսաստանի հարավի և կենտրոնի օդանավակայաններ թռիչքների սահմանափակումները երկարացրել է մինչև հունիսի 18-ը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ռոսավիացիային:
Սահմանափակումները վերաբերում են 11 քաղաքների օդանավակայանների (Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ, Էլիստա):