Թաիլանդում ռուս տղամարդը տաճարի տանիքից նետվել և մահացել է (տեսանյութ)

Թաիլանդում ռուս տղամարդը տաճարի տանիքից նետվել և մահացել է (տեսանյութ)

Ռուսաստանի քաղաքացին, ով անցյալ գիշեր ցած է նետվել Թաիլանդի Չալոնգի գլխավոր շենքի տանիքից, մահացել է ստացած վնասվածքներից՝ հիվանդանոցում։

NBT Phuket պետական ​​լրատվական գործակալության համաձայն՝ անցած գիշեր ռուսաստանցին երեկոյան ժամը 23։00-ից հետո ցատկել է «ավելի քան վեց հարկերից»։

NBT Phuket-ը նաև նշում է, որ ռուսաստանցին ընկնելուց հետո հայտնվել է «շոկի» մեջ։ Մահացածը 35 տարեկան էր։ 

Չորս ժամ շարունակ հավաքվածները և անվտանգության աշխատակիցները տղամարդուն փորձել են համոզել իջնել, սակայն չի հաջողվել։ Տղամարդը որոշ ժամանակ պայքարել է փրկարարների հետ, իսկ հետո ցած նետվել՝ վեց հարկանի շենքի բարձրությունից ընկնելով փրկարար բատուտի վրա։

Տեսանյութն՝ այստեղ