Արգենտինայում բախում է եղել ցուցարարների և ոստիկանների միջև․ տուժել է մոտ 100 մարդ

Շուրջ 100 մարդ, այդ թվում՝ ավելի քան 60 ոստիկան, տուժել է Արգենտինայում բախումների հետևանքով։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է շրջանի կառավարությունը։
«Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ այսօր Սան Սալվադոր քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում մի քանի հիվանդանոցների և շտապօգնության ծառայությունների մասնագետները բուժօգնություն են ցուցաբերել 96 մարդու, այդ թվում՝ նահանգային ոստիկանության 66 աշխատակիցների», - ասվում է հաղորդագրությունում։
Ըստ իշխանությունների՝ տուժածները բժիշկների մոտ են դիմել կտրվածքներով, աչքի վնասվածքներով և կոտրվածքներով։
Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ մի խումբ ցուցարարներ ներխուժել են նահանգային օրենսդիր մարմնի շենք՝ միջամտելու տարածաշրջանի նոր սահմանադրության ընդունման արարողությանը։ Ըստ նրանց՝ օրենքը սահմանափակում է բնակիչների սոցիալական իրավունքները: