Վաղն ամենակարևոր խաղն է մեզ համար. «Շերիֆ»-ի գլխավոր մարզիչը՝ «Փյունիկ»-ի դեմ սպասվող խաղի մասին

Վաղն ամենակարևոր խաղն է մեզ համար. «Շերիֆ»-ի գլխավոր մարզիչը՝ «Փյունիկ»-ի դեմ սպասվող խաղի մասին

«Շերիֆ»-ի գլխավոր մարզիչ Ստեպան Թոմասը խոսել է «Փյունիկ»-ի դեմ սպասվող խաղի մասին.

«Սպավում է դժվար հանդիպում։ «Փյունիկը» լավ թիմ է։ Պետք է հանդիպման սկզբից խաղանք ագրեսիվ և կենտրոնացված։ Ցավոք չկարողացանք գոլ խփել նախորդ խաղում։ Բայց կարևոր է, որ գոլ ևս բաց չենք թողել։ Հաղթելու համար պետք է գոլ խփել։

Մենք լավ ենք պատրաստվել առաջիկա խաղին, վաղն ամենակարևոր խաղն է մեզ համար, ֆուտբոլիստները պետք է ներդնեն իրենց բոլոր ուժերը։ Կարծում եմ, կանցնենք Եվրոպա լիգայի հաջորդ փուլ:

Ունենք խնդիրներ գրոհներն արդյունավետ ավարտելու հարցում։ Աշխատում ենք այդ ուղղությամբ։ Հուսամ, վաղը գոլ կխփենք։ Վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ չունենք, բոլորը պատրաստ են վաղվա հանդիպմանը։ Հուսով եմ մարզադաշտում շատ երկրպագուներ կլինեն և հիանալի մթնոլորտ կլինի վաղը»»,- ասել է Տոմասը:

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա օգոստոսի 25-ին Մոլդովայում: Երևանում կայացած առաջին խաղն ավարտվել է 0-0 հաշվով: Հաղորդում է ArmSport.am-ը։