Ռուսական բանակը Կուրսկի մարզում շրջապատել է մոտ 2,5 հազար ուկրաինացի զինվորի․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ուկրաինական զորքերի հարցը քննարկել է Վլադիմիր Պուտինի հետ երկժամյա հեռախոսազրույցի ընթացքում։
«Կարծում եմ՝ մենք հիանալի զրույց ունեցանք, այն տևեց գրեթե երկու ժամ։ Մենք շատ բաների մասին խոսեցինք և ձգտեցինք խաղաղության։ Ռուսաստանն առավելություն ունի։ Ինչպես գիտեք, նրանք շրջապատել են մոտ 2500 (ուկրաինացի) զինվորների»,- ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։
Թրամփը հերքել է նաև Պուտինի՝ Ուկրաինային օգնությունը դադարեցնելու պահանջը։
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների զրույցի ընթացքում Կիեւին օգնության թեման ընդհանրապես չի արծարծվել, ասել է ամերիկացի առաջնորդը Fox News-ին տված հարցազրույցում։
Դոնալդ Թրամփը նաև հերքել է ամերիկացի զինվորականների մասնակցությունը պատերազմին՝ ընդգծելով, որ դա կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։