Լեհաստանում ՀՀ դեսպանը առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար համատեղ նախագծերի հարցեր է քննարկել

Լեհաստանում ՀՀ դեսպանը առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար համատեղ նախագծերի հարցեր է քննարկել

Լեհաստանում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանն աշխատանքային այցով գտնվում էր Կելցե քաղաքում, որտեղ հանդիպումներ է ունեցել Սվիենտոկշիսկի վոևոդության վոյևոդի (նահանգապետի) տեղակալ Միխալ Սկոտնիցկու, Կելցե քաղաքի քաղաքապետ Ագատա Վոյդայի հետ:

 

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել ապակենտրոնացված համագործակցության հեռանկարներին, փոխադարձ այցերին և առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար համատեղ նախագծերին: