Մալազիայում կնոջը հարցազրույցի ժամանակ չեն ճանաչել իր ռեզյումեի լուսանկարի ֆիլտրերի պատճառով

Մալազիայում կնոջը հարցազրույցի ժամանակ չեն ճանաչել իր ռեզյումեի լուսանկարի ֆիլտրերի պատճառով

Կնոջը հարցազրույցի ժամանակ չեն ճանաչել իր ռեզյումեի լուսանկարի ֆիլտրերի պատճառով:

Մալայզիացի մի կին եկել է ընկերություն հարցազրույցի և երկար նստել միջանցքում՝ սպասելով հանդիպմանը, սակայն ինչ-ինչ պատճառներով նրան չեն հրավիրել։ Ինչպես պարզվեց, հավաքագրողը պարզապես չի ճանաչել կնոջը՝ ռեզյումեում առկա դիմանկարի առատ ռետուշի պատճառով և որոշել է, որ նա չի եկել։

«Նրա դեմքը բոլորովին այլ տեսք ուներ», - ասաց տղամարդը:

Կինը խոստովանել է, որ լուսանկարը մշակելու համար պարզապես ֆիլտրեր է օգտագործել ու նման էֆեկտ չի սպասել։ Ընկերությունը դիմորդներին խնդրել է ուղարկել դիմումի ձև «օրիգինալ» լուսանկարով: