Հուլիսի 1-ից պարտավոր են ունենալ POS-տերմինալներ անկանխիկ վճարում ընդունելու համար

Հուլիսի 1-ից պարտավոր են ունենալ POS-տերմինալներ անկանխիկ վճարում ընդունելու համար

2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի` վճարային քարտերով գործարքներ կատարելու պահանջների մասին դրույթը, համաձայն որի՝ տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ունենալ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ (POS-տերմինալներ) և հաճախորդի պահանջով` անկախ գումարի չափից ընդունել անկանխիկ վճարում:

Սա նշանակում է, որ հուլիսի 1-ից վճարային գործիքներ կիրառելու պարտավորություն ունեցող բոլոր սուբյեկտները, բացառությամբ կրպակների, պարտավոր են քաղաքացու ցանկությամբ ընդունել վճարումը քարտի միջոցով՝ կանխիկի փոխարեն։

Նոր օրենքի կիրառումն, անկանխիկ գործարքների ծավալը մեծացնելուց զատ, կնպաստի նաև անկանխիկ գործարքների դեպքում 10% հետվճարի ծրագրի լիարժեք իրականացմանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն