Cadillac-ը ներկայացրել է Celestiq շոու-մեքենան

Cadillac-ը ներկայացրել է Celestiq շոու-մեքենան

Cadillac-ը պաշտոնապես ներկայացրել է Celestiq շոու-մեքենան՝ էլեկտրական սեդանը, որը վիճակված է դառնալ թանկարժեք եւ հազվագյուտ մեքենա, հայտում է Autoblog-ը:

Cadillac-ի 120-ամյա պատմությունից մասնավորապես, նախապատերազմյան V16 ավտոբուսներից եւ 1957 թվականի Eldorado Brougham-ից ոգեշնչված՝ Celestiq շոու-մեքենան ոչ միայն հարգանքի տուրք է անցյալին, այլ նաեւ մեծ քայլ առաջ է դեպի ամբողջովին էլեկտրական ապրանքանիշ, որ նախատեսում է դառնալ Cadillac-ը։ Այն օգտագործում է GM-ի նոր՝ Ultium էլեկտրաշարժական տեխնոլոգիան, ինչպես նաեւ հաջորդ սերնդի վարման տեխնոլոգիան, որը կոչվում է Ultra Cruise:

Արտաքինից ձեռքով կառուցված Celestiq-ն ունի երկարավուն պրոֆիլ, երկար, ցածր կապոտ եւ տանիքի հետեւի գիծ, որը ձգվում է դեպի ետեւում գտնվող սփոյլերի ծայրը:

Բազմաթիվ էկրանները եւ ավելի պայծառ լուսավորությունն աշխուժացնում են լաունջ-ինտերիերը: Կենտրոնական մասում 55 դյույմանոց LED էկրան է, որը ձգվում է սարքերի վահանակի վրա: Այն հագեցած է «էլեկտրոնային թվային շերտավարագույրով»՝ գաղտնիության պահպանման համար, որպեսզի ուղեւորը կարողանա դիտել տեսանյութը՝ առանց վարորդին շեղելու: Էկրանը տեղադրված է առջեւի յուրաքանչյուր գլխատեղի հետեւի մասում: Բացի այդ, մեքենան հագեցած է «խելացի ապակե տանիքով»՝ «particle suspension» տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս ստեղծել փոփոխական լուսավորության չորս գոտի՝ մեկական յուրաքանչյուր ուղեւորի համար։