Գնում ենք 18 ՔՊ-ական պատգամավոր գտնելու, որ իմպիչմենտի գործընթացը սկսենք․ Օհանյան

Գնում ենք 18 ՔՊ-ական պատգամավոր գտնելու, որ իմպիչմենտի գործընթացը սկսենք․ Օհանյան

Սպայի խոսք եմ ասում՝ երեսունհինգ ստորագրություն ունենք՝ Փաշինյանին և նրա կառավարության նկատմամբ անվստահության գործընթաց սկսելու համար։ Այդ մասին այսօր Բաղրամյան պողոտայում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, որ այս պահին իրենց պակասում է 18 ձայն, որ գործընթացը սկսվի։

«Պատրա՞ստ եք միանալ մեզ և գնալ այդ 18 ՔՊ-ական պատգամավորների հետևից»,- հարց հնչեցրեց Օհանյանը՝ դիմելով քաղաքացիներին։

Ըստ Օհանյանի՝ հենց այսօր պետք է սկսվի այդ գործընթացը, ոչ մի րոպե բաց թողնել չի կարելի։

Սեյրան Օհանյանի այս խոսքին հաջորդեցին «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հեռացիր» վանկարկումները։