Պուտինն ակնկալում է, որ Կուրսկի շրջանը կազատագրվի որքան հնարավոր է շուտ

Կուրսկի ուղղությամբ ռուսական զորքերի հիմնական խնդիրն է հնարավորինս արագ շրջանը ազատել ուկրաինական զինված ուժերի զինվորների ներկայությունից, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի խմբավորման հրամանատարական կետում հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Իրոք, ձեր խնդիրն է մոտ ապագայում, հնարավորինս սեղմ ժամկետներում, վերջնականապես ջախջախել Կուրսկի շրջանի տարածքում դեռևս ռազմական գործողություններ վարող թշնամուն և ամբողջությամբ ազատագրել Կուրսկի շրջանի տարածքը»,- ընդգծել է պետության ղեկավարը։
Տեսանյութն՝ այստեղ