Մոսկվայում ոստիկանը վթարի է ենթարկել հեծանվորդին, ապա՝ դանակահարել նրան

Մոսկվայում ոստիկանը վթարի է ենթարկել հեծանվորդին, ապա՝ դանակահարել նրան. հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նախնական տվյալներով՝ Ճանապարհային ոստիկանության հաշվառման բաժնի աշխատակիցը Կոսյակովո գյուղի մոտ ընթացել է ճանապարհով, երբ հանկարծակի կորցրել է կառավարումը և դուրս եկել հանդիպակաց գոտի, որտեղ այդ պահին մի տղամարդ հեծանիվ է վարել։
Վթարից հետո աշխատակիցը վերցրել է դանակը և խփել տուժածի ստամոքսին։ Այնուհետև փախել է դեպքի վայրից՝ առանց շտապօգնություն կանչելու: Ականատեսը նկատել է ծանր վիրավոր հեծանվորդին և դիմել բժիշկներին։ Տղամարդուն տեղափոխել են մոտակա հիվանդանոց։
Անվտանգության աշխատակցի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով։ Այժմ նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։