Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցը՝ ԲԴԽ անդամներ

ՔՊ-ն առաջ ԱԺ-ն ԲԴԽ անդամներ ընտրեց։ Արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանն ու ՔՊ մյուս թեկնածուն՝ Երանուհի Թումանյանցն ընտրվեցին խորհրդարանական մեծամասնության կողմից։
Նշենք, որ նրանց օգտին քվեարկել է 67 խորհրդարանական։
Խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, գաղտնի քվեարկությանը, ինչպես և քննարկումներին չի մասնակցել։
Փակ գաղտնի քվեարկության արդյունքների հրապարակումից հետո երկու թեկնածուներն էլ երդում տվեցին՝ ծառայել Հայաստանի Հանրապետության շահին։16:21