Ուռուցքաբանը քաղցկեղի կանխարգելման ուղիներ է նշել

Քաղցկեղի կանխարգելման համար պետք է հրաժարվել վատ սովորություններից, սահմանափակել բաց արևի տակ մնալը նրա ամենամեծ գործունեության ժամերին, չայցելել սոլյարի, վարել առողջ ապրելակերպ, ինչպես նաև սահմանափակել ճարպային, քաղցր, ապխտած և կծու մթերքների օգտագործումը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է գլխավոր օնկոլոգը, «Ռադիոլոգիայի ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոն» դաշնային պետական բյուջետային հիմնարկի գլխավոր տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Անդրեյ Կապրինը։
«Առաջինը` հրաժարվել վատ սովորություններից, երկրորդը` սահմանափակել բաց արևի տակ մնալը արևի առավելագույն ակտիվության ժամերին, հրաժարվել սոլյարի այցելելուց, սահմանափակել ճարպային, քաղցրավենիքի օգտագործումը, ապխտած, կծու կերակուրները»,- ասել է Կապրինը։
Նա նշել է, որ այս կանոններից բացի, կարևոր է ժամանակին կանխարգելիչ հետազոտություններ և բուժզննումներ անցնելը։