Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանն ազատ արձակվեց

Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանն ազատ արձակվեց

Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանն ազատ արձակվեց 2 տարի և 7 ամիս կալանքից հետո:

Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է. նա ազատ է արձակվել 10 մլն դրամ գրավի դիմաց։

2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձորի ՏԻՄ ընտրություններում առավելագույն ձայներ էր ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստն ու համայնքի ղեկավարի ընտրությունը, բայց մեկ օր առաջ Վանաձորի նախկին համայնքապետ, «Մամիկոն Ասլանյան» դաշինքի 1–ին համար Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել էր, ապա կալանավորվել։

Նա մեղադրվում է իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

2022-ի մայիսի 13-ինՆիկոլ Փաշինյանը համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել Արկադի Փելեշյանին: