Կառավարությունը 723 մլն դրամ հատկացրեց ԱԱԾ Պետական պահպանության ծառայությանը

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 4-ի նիստում որոշեց ԱԱԾ-ին 723,7 մլն դրամ հատկացնել:
Որոշման ընդունումը պայմանավորված է Պետական պահպանության ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությամբ:
Հիմնավորման մեջ նշվում է. «Պետական պահպանության ծառայությունն իրականացնում է պետական պահպա¬նության օբյեկտների, ինչպես նաև նրանց մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերի` շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովումը:
Պետական պահպանության ծառայությանը 2022 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվող գումարը կապահովի բնականոն գործունեության իրականացումը»: