Իմ ադրբեջանցի գործընկերը հրապարակայնորեն մերժել է հանդիպման առաջարկը․ ՔՊ-ական պատգամավոր

Իմ ադրբեջանցի գործընկերը հրապարակայնորեն մերժել է հանդիպման առաջարկը․ ՔՊ-ական պատգամավոր

Իմ ադրբեջանցի գործընկերը հրապարակայնորեն մերժել է հանդիպման առաջարկը՝ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ կարծիքներ փոխանակելու համար՝ ինձ անվանելով «պոպուլիստ»: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Եթե խաղաղության օգտին հանդես գալը պոպուլիզմ է, ապա ես հպարտությամբ ընդունում եմ այդ պիտակը այնքան, որքան անհրաժեշտ է։ Իմ առաջարկը մնում է ուժի մեջ։ Ես պատրաստ եմ մասնակցել միջխորհրդարանական մակարդակում վստահության ամրապնդման միջոցների ձեռնարկմանը՝ անխոնջ աշխատելով հանուն մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության»,- գրել է ՔՊ-ական պատգամավորը:

Մարտի 20-ին Խանդանյանը հանդես էր եկել Ադրբեջանի իր գործընկերոջը հետ հանդիպման առաջարկով։