Ադելի երգը հետ կկանչվի գրագողության մեղադրանքների պատճառով. մանրամասներ

Ադելի երգը հետ կկանչվի գրագողության մեղադրանքների պատճառով:
Բրազիլացի կոմպոզիտոր Տոնինյո Գերաեշը պնդել է, որ «Million Years Ago» երգը կրկնօրինակում է իր դասական սամբայի «Mulheres» երաժշտությունը, գրել է The Guardian-ը։
Դատավորը որոշել է, որ բրիտանացի երգչուհու երգը կհեռացվի ամբողջ աշխարհում շրջանառությունից, այդ թվում՝ սթրիմինգ ծառայություններից։ Յուրաքանչյուր խախտման համար Sony-ի և Universal-ի բրազիլական դուստր ձեռնարկություններին, որոնք Ադելի լեյբլներն են, սպառնում է 8 հազար դոլարի տուգանք, սակայն երաժշտական ընկերությունները դեռ կարող են բողոքարկել այս որոշումը։
Կոմպոզիտորի փաստաբան Ֆրեդիմիու Տրոտան կաշխատի ապահովելու, որ ռադիո և հեռուստատեսային հեռարձակողներն ու հոսքային ծառայություններն ամբողջ աշխարհում տեղեկացված լինեն Բրազիլիայի դատարանի որոշման մասին: