Երևանում թալանել են վճարային տերմինալը, հափշտակել խոշոր չափի գումար. Shamshyan

Երևանում թալանել են վճարային տերմինալը, հափշտակել խոշոր չափի գումար. Shamshyan

Այսօր՝ հունվարի 22-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չեխովի 6 շենքի մոտ տեղադրված վճարային տերմինալը թալանել են: 
 
Հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: 

Պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է. անհայտ անձը կամ անձինք կոտրել են տերմինալը և դրամապահոցից հափշտակել այնտեղ եղած ամբողջ գումարը: 

Դեպքի փատով Շենգավիթի քննչական բաժնում «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դրամապահոցում եղել է մոտ 300 հազար դրամ, իսկ գողը կամ գողերը թղթե արկղերով փակել են դրամապահոցի ուղղությամբ տեղադրված տեսախցիկը, որպեսզի իրենք չֆիքսվեն: