Անվտանգության խորհրդում «նախկիններն են իշխում»

Անվտանգության խորհրդում «նախկիններն են իշխում»

2021 թվականի դեկտեմբերի 12-ին Համբարձում Մաթևոսյանն ազատվեց փոխվարչապետի պաշտոնից․ նրան փոխարինեց Տիգրան Խաչատրյանը, որը մինչ այդ ՀՀ ֆինանսների նախարարն էր։

Այդ օրվանից անցել է ուղիղ մեկ ամիս, սակայն ՀՀ անվտանգության խորհուրդը որոշել է չհրաժարվել Մաթևոսյանից։

Այսպես, Անվտանգության խորհրդի գրասենյակի կայքում՝ որպես փոխվարչապետ դեռևս շարունակում է ներկայացված մնալ Համբարձում Մաթևոսյանը։

Նույն սկզբունքով Վահե Ղազարյանը ևս շարունակում է ԱԽ կայքում որպես ոստիկանապետ պաշտոնավարել, թեև հունվարի 9-ին Ղազարյանն ազատվել է այդ պաշտոնից։ Նա արդեն ՀՀ ՆԳ նախարարն է։

Ըստ ԱԽ գրասենյակի կայքի` փաստորեն, կառույցում «նախկիններն են իշխում»։

 

Նարե Գնունի