Իննամյա տղան այրվածքներով հոսպիտալացվել է կրակի հետ խաղալու պատճառով․ ՌԴ

Իննամյա տղան այրվածքներով հոսպիտալացվել է կրակի հետ խաղալու պատճառով․ ՌԴ

 

Տղան եկել է մերձավորների մոտ Մոսկվայի մարզև կրակի հետ խաղալիս ստացել է լուրջ այրվածքներ։ Այս մասին հայտնում է Life-ը՝ Shot-ին հղումով։ Միջադեպը տեղի է ունեցել Ժուրավլիի ՊԷԿ-ից ոչ հեռու։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իննամյա դպրոցականը որոշել է  կրակով փորձարկումներ անել։ Այդ պահին մոտակայքում գտնվող ընկերներն առաջարկել են ձեռքը վառել, քանի որ այդ կրակը, ի տարբերություն «իսկականի», անվտանգ է։

Արդյունքում կրակը պատել է տղայի ձեռքն ու ոտքը, երեխաներին հաջողվել է հանգցնել կրակը։

«Տուժածը տեղափոխվել է մայրաքաղաքի հիվանդանոց՝  աջ ձեռքի և ոտքի այրվածքներով»,- հայտնել է հրատարակությունը։

Իրավապահները հետաքննում են իրավիճակը։ Նրանք հետաքննություն են անցկացնում՝ կատարվածի հանգամանքները պարզելու համար։