Թուրքիայում կրկին անտառային հրդեհ է բռնկվել (տեսանյութ, լուսանկարներ)

Թուրքիայի խոշոր Մարմարիս քաղաքի անտառային տարածքում հրդեհ է բռնկվել․ հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Հրդեհը բռնկվել է Մահալեսի անտառային գոտու երկու տարբեր կետերում՝ անհայտ պատճառով։
6 ինքնաթիռ, 9 ուղղաթիռ, 15 ջրցան մեքենաներ և անտառային հրդեհաշիջման բազմաթիվ խմբեր՝ Մուղլայի Անտառային տնտեսության տարածաշրջանային տնօրինության հետ միասին, ցամաքում և օդում այս պահին փորձում են մարել կրակը։
Հրդեհից այրվել է 2 հա հողատարածք։