Թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»՝ պատճառելով խոշոր չափի նյութական վնաս. Shamshyan

Թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»՝ պատճառելով խոշոր չափի նյութական վնաս. Shamshyan

Այսօր՝ փետրվարի 4-ին, հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայքնային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թաղամասի 7-րդ շենքի բակում կայանված ավտոմեքենան թալանել են: 
 
 Հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
 
Պարզվել է, որ թալանել են նշված շենքի բնակչին պատկանող, կայանված վիճակում գտնվող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան՝ տուժողին պատճառելով մոտ 3 միլիոն դրամի վնաս: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: