Քաղաքապետի ձեր թեկնածուի ելույթը նայեք, հասկացեք՝ որքանով եք քաղաքական բարոյականությանը տիրապետում

Ինձ համար մի բան է հետաքրքիր, որ 1987 թվականից ձեր ելույթները չեն փոխվում, ոչ թե միայն այս գումարման ԱԺ-ի ընթացքում։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ մեկնաբանելով ընդդիմության, մասնավորապես դաշնակցական գործիչների ելույթները։ 

«1987 թվականին մենք չկայինք, վերաբերմունքը իշխանություններին և խոսքերը միանգամային նույնն էին»,- ասաց Բադալյանը։

Պատգամավորը նշեց, որ խնդրանք ունի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

«Նույնիսկ ընտրությունների շեմը չհաղթահարած տոկոսային հարաբերությամբ, հետո ցույցերին միջինում 4-8 հազար հավաքած ընդհանուր առմամբ այս հատվածին ամենայն հարգանքով համարում ենք գերակշիռ մեծամասնություն։ Իմ շատ հարգելի պարոն Նազարյանն ասում է, որ 60 միլիարդ տարեկան Արցախին էր տրվում, եթե տրամադրեք Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցներին, ապա նրանք արժանապատիվ կյանքով կապրեն, այսինքն, գումարում-հանում ենք անում և հասկանում, որ այսօր պետությունը դրանից շատ-շատ ավելին է տրամադրում, և այդ տրամադրած գումարները պիտի մեծանան։ Մի խոսքով, էս ամենը իրար հետ գումարելով-հանելով հասկանում ես, որ մաթեմատիկայի խնդիր կա։ Պարբերաբար ԱԺ-ն դասընթացներ է կազմակերպում, օրինակ ֆրանսերենի կամ ինչի անհրաժեշտություն կա, խնդրում եմ, պարզ մաթեմատիկայի դասընթացներ կազմակերպեք մեր ընդդիմության համար»,- ասաց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում