Թրամփն ասել է, որ ԵՄ-ն չի պատկերացնում, թե ինչպես վերջ դնել Ուկրաինայում հակամարտություններին

Թրամփն ասել է, որ ԵՄ-ն չի պատկերացնում, թե ինչպես վերջ դնել Ուկրաինայում հակամարտություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առանց իր մասնակցության «Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորումը ոչ մի հնարավորություն չէր ունենա»։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է Օվալաձեւ կաբինետում ունեցած իր ելույթում, փոխանցում է РИА Новости-ն։

Ամերիկացի առաջնորդը նաև նշել է, որ, ի տարբերություն իր, Եվրամիությունը «պատկերացում չունի», թե ինչպես վերջ դնել հակամարտությանը։

«Կարծում եմ, որ եթե ես չլինեի նախագահ, այս հակամարտությունը կարգավորվելու ոչ մի հնարավորություն չէր ունենա։ Բայց ես հավատում եմ, որ մենք կկարողանանք կասեցնել դա»,- ասել է ամերիկացի առաջնորդը։

Մարտի 7-ին ամերիկացի առաջնորդն ասել է, որ ռուսական բանակն այժմ գերիշխում է Ուկրաինայի մարտադաշտում։ Այս ֆոնին նա հայտարարել է. որ քննարկում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ճնշումը մեծացնելու հնարավորությունը, քանի դեռ Ուկրաինայում խաղաղություն չի հաստատվել։

Իր հերթին, ԱՄՆ Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը հայտարարել է, որ Վաշինգտոնն ունի հնարավոր պատժամիջոցների և պարտականությունների «ամբողջական ցուցակը», որպեսզի խրախուսի Ռուսաստանին և Ուկրաինային երկխոսության մեջ մտնել: