Աշոտյանը քաղաքական և իրավական տեսանկյունից ոչնչացրեց այն համակարգը, որն աշխատում է իր դեմ․ Աբրահամյան

Արմեն Աշոտյանը քաղաքական և իրավական տեսանկյունից ոչնչացրեց այն համակարգը, որն աշխատում է իր դեմ։ Այս մասին ՀՀԿ փոխնախագահի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով, Աշոտյանն այսօր բացառապես կատարում է մեկ քաղաքական դերակատարություն և սրանով է պայմանավորված, որ յուրաքանչյուր պահին, երբ Արմենը կամ իր իրավաբանները սկսում են խոսել օբյեկտիվ իրողությունների մասին, այդ ստեղծված արհեստական համակարգը ոչնչանում է։

«Երբ քաղաքական գործիչներին կամ խաղաղ ցուցարարներին տարբեր փողոցներից գալիս և հեռացնում են խաղաղ ակցիա անելու ժամանակ, ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը»,- շեշտեց Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում