Ռուս 180 զինվորական հանձնվել է «Վագներին» (լուսանկարներ)

ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, որ 180 ռուս զինվորական հանձնվել է Վագներ մասնավոր ռազմականացված խմբավորման մարտիկներին։ Ցանցը տարածել է նրանց լուսանկարները։
Հստակեցվում է, որ ռուսները «Վագներին» են հանձնվել Բուգաևկա անցակետում։ Տեղեկությունը ճշտվում է։
Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ռազմականացված խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը Ռոստովում ռազմական օբյեկտներ է վերցրել իր ստորաբաժանման հսկողության տակ։
Հիշեցնենք նաև, որ այսօր ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ խմբավորման անդամներից շատերն արդեն հասկացել են իրենց սխալը՝ օգնություն խնդրելով իրենց անվտանգ վերադարձնել մշտական տեղակայման կետեր։
Լուսանկարները՝ այստեղ