Հայաստան-Թուրքիա սահմանին նորից հանդիպում է եղել

Հայաստան-Թուրքիա սահմանին նորից հանդիպում է եղել

Արխիվային լուսանկար

 

Հայաստան-Թուրքիա սահմանին անցած ամիս տեղի է ունեցել երկրների մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը։

Գնահատվել են տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, հայտնել է Հայաստանի բանագնաց, խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ 

Այլ բովանդակային մանրամասներ դեռ հայտնի չեն։