Փետրվարի 1-ից` բոյկոտ. երևանցիները մտադիր են բոյկոտել տրանսպորտի սակագինը թանկացնելու որոշումը

Փետրվարի 1-ից` բոյկոտ. երևանցիները մտադիր են բոյկոտել տրանսպորտի սակագինը թանկացնելու որոշումը

Բոյկոտել փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող հանրային տրանսպորտի սակագները, առաջարկում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, իսկ բոյկոտի ձևը Մարությանը քաղաքացիների հետ է քննարկում։

 Հայկ Մարությանը շարունկաում է ստորագրահավաք իրականացնել:

Նա մայրաքաղաքում հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ նոր ակցիա է սկսում։ Մարությանը այդ մասին հայտնել է սոցցանցերում և տեսանյութ հրապարակել։

«Փետրվարի 1-ից բոյկոտում ենք։ Միայն 100 դրամ»,– տեսանյութին կից գրել է Մարությանը։

Քաղաքացիներն էլ տեսանյութում ասում են, որ փետրվարի 1-ից միանալու են ֆլեշմոբին և 100 դրամ են վճարելու։