Քիմ, Քլոե Քարդաշյանները և այլ աստղեր մասնակցում են 350 միլիոն դոլարանոց հարսանիքի Հնդկաստանում (տեսանյութեր)

Քիմ, Քլոե Քարդաշյանները և այլ աստղեր մասնակցում են 350 միլիոն դոլարանոց հարսանիքի Հնդկաստանում (տեսանյութեր)

Հուլիսի 12-ին Մումբայում սկսվել է հնդիկ ամենահարուստ գործարար Մուկեշ Ամբանիի կրտսեր որդու՝ Անանտ Ամբանիի հարսանիքը:

Վիթխարի միջոցառման ծախսերը կազմում են 350 միլոն դոլար։

Անանտա Ամբանին ամուսնանում է Encore Healthcare խոշոր դեղագործական ընկերության սեփականատիրոջ դստեր՝ Ռադհիկա Մերչանտիի հետ: Հարսանեկան տոնակատարությունները տեղի են ունենում հինդուական սովորույթներին համապատասխան և կտևեն 3 օր։ Գլխավոր միջոցառումը տեղի կունենա Jio World Convention Center-ում, որը մոտավորապես 12 անգամ մեծ է ֆուտբոլի դաշտից:

Հարսանիքին հրավիրված են հնդիկ հայտնի գործիչներ, այդ թվում՝ վարչապետ Նարենդրա Մոդին, ընդդիմադիր Հնդկական ազգային կոնգրես կուսակցության առաջնորդ Սոնյա Գանդին, պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը, մի շարք նահանգների խորհրդարանի անդամներ և գլխավոր նախարարներ: Հյուրերի թվում են նաև բոլիվուդյան բազմաթիվ հայտնիներ՝ Շահռուխ Խանը, Սալման Խանը, Ամիտաբ Բաչչանը, Դիպիկա Պադուկոնեն և Ռանբիր Կապուրը։ Բացի այդ, հարսանիքին ներկա կլինեն ամերիկահայ աստղեր Քիմ և Քլոե Քարդաշյանները, դերասանուհի Պրյանկա Չոպրան ու նրա դերասան ամուսին Նիք Ջոնասը, հոլիվուդյան աստղ Ջոն Սենան, բրիտանացի երգչուհի Ադելը և այլք։

Հյուրեր տեղափոխելու համար Ամբանիի ընտանիքը վարձակալել է երեք Falcon 2000 ինքնաթիռ, և ընդհանուր առմամբ օգտագործվելու է ավելի քան 100 մասնավոր ինքնաթիռ։

Մարտին Ամբանի ընտանիքի հայրենի Ջամնագարում նախահարսանեկան խնջույք է տեղի ունեցել, որին մասնակցել են ավելի քան 1,2 հազար հյուրեր։ Երեկույթին ելույթ են ունեցել ամերիկացի երգչուհի Ռիհաննան, ով ստացել է 5 միլիոն դոլար հոնորար, և կանադացի երգիչ Ջասթին Բիբերը, ում հոնորարը կազմել է 10 միլիոն դոլար։

Հնդկաստանի էներգետիկայի, նավթաքիմիական, տեքստիլ, բնական ռեսուրսների, մանրածախ առևտրի և հեռահաղորդակցության ոլորտներում Reliance Industries հոլդինգի սեփականատեր Մուկեշ Ամբանին 2024 թվականին դարձել է Հարավային Ասիայի հանրապետության ամենահարուստ բնակիչը՝ 116 միլիարդ դոլար կարողությամբ։

Տեսանյութերն այստեղ