Lո՞ւրջ է Փաշինյանի հայտարարությունը, թե սահմանները որոշվելու են սովետական հանրագիտարանի հիմքով
Այստեղ կարևոր է հասկանալ իրավական պրոցեսը, իսկ այն նշում է, որ նախկին խորհրդային պետությունները Ալմա-Աթայի հռչակագրով անկախանում են, և ադմինիստատիվ սահմաններն էլ դարձել էլ միջպետական սահմաններ։ Այդ մասին այսօր Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 29,8 կմ քառակուսի տարածքի մասին տվյալները վերցված են սովետական հանրագիտարանից։
Հարցին, թե որքանո՞վ է լուրջ երկրի սահմանների վերաբերյալ հարցը որոշել հանրագիտարանով՝ Կոստանյանը պատասխանեց՝ սահմանազատման գործընթաց պետք է լինի՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի և ՄԱԿ-ի կանոնադրության։
«Ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է զբաղվի սահմանազատման աշխատանքները, որը խոսում է այն լրջության մասին, որը տրվել է այս գործընթացին»,- ասաց նա։
Մեկ այլ հարցի՝ ինքը շարունակո՞ւմ է հավանական համարել, որ արցախցիները կարող են ապրել ադրբեջանական տիրապետության տակ, Վահան Կոստանյանը պատասխանեց, որ նման հարց ուղղելուց առաջ մինիմալ մեդիագրագիտություն է պետք դրսևորել։
«Իմ կողմից նման հայտարարություն չի հնչել»,- վստահեցրեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։