Ադրբեջանցի պատվիրակը դեմ արտահայտվեց Լաչինի միջանցքի հարցը ԵԽԽՎ-ում քննարկելուն
Ադրբեջանցի պատվիրակը դեմ արտահայտվեց Լաչինի միջանցքի հարցը ԵԽԽՎ-ում քննարկելուն
Ադրբեջանը դեմ չարտահայտվեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Լաչինի միջանցքի բլոկադայի հարցը քննարկելուն, սակայն, երբ նախագահողը ներկայացրեց հարցը, Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարեց, որ օրակարգում նման բան քննարկել չարժե, քանի որ Լաչինի միջանցքը փակ չէ։
Ի պատասխան նրա այդ հայտարարության՝ ՀՀ պատվիրակ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց՝ Լաչինի միջանցքը փակ է, և հարցը պետք է անպայման քննարկվի։
«Բացի այդ, երբ դուք հարցրիք, թե ով է դեմ այս հարցը քննարկելուն, ոչ մի ծպտուն չհնչեց»,- նշեց նա։
Այնուամենայնիվ, ԵԽԽՎ-ի նիստերի օրակարգում ընդգրկվեց Լաչինի միջանցքի շրջափակման արդյունքում ստեղծված մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ հարցը: Կողմ քվեարկեց 91 պատվիրակ
Մանրամասները՝ տեսանյութում։