Արթուր Չախոյանին ծեծելու դեպքով դեռ որևէ ձերբակալված անձ չկա. ՆԳՆ

Արթուր Չախոյանին ծեծելու դեպքով դեռ որևէ ձերբակալված անձ չկա. ՆԳՆ

Նոր Նորքի թաղապետարանում թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի և այլոց մասնակցությամբ ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծելու դեպքով դեռ որևէ ձերբակալված անձ չկա: 

ՆԳՆ-ից MediaHub-ին հայտնեցին, որ համայնքային ոստիկաններն այս պահին գտնվում են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատասենյակում, գործողություններ են իրականացնում, սակայն դեռ որևէ անձ ձերբակալված չէ: Թաղապետ Տեր-Մարգարյանը, որը տեսախցիկների առջև ակնհայտ հարձակվում է Չախոյանի վրա և բռունցքներով հարվածում նրա դեմքին, նույնպես մինչ այս պահը դեռ չի ձերբակալվել:

Քիչ առաջ Չախոյանին բերման ենթարկեցին:

Նշենք, որ Արթուր Չախոյանը երեկ էլ էր այցելել Նոր Նորքի թաղապետարան, որ հաշիվ պարզի իրեն հեռախոսով հայհոյած թաղապետի հետ, սակայն վերջինս տեղում չէր: Այսօր նրան դիմավորեցին արդեն մեծ կազմով և հարձակվեցին ակտիվիստի վրա:

Վահե Մակարյան