Տղամարդկանց կյանքի բացառություն կանայք, որոնց նրանք երբեք չեն մոռանում

Ցանկացած տղամարդու կյանքում այնպիսի կին կա, որի մասին նա ամեն անգամ հիշում է ջերմությամբ և քնքշանքով: Միայն այդ կնոջ անվան հիշատակությունը տղամարդու վրա անհասկանալի տրտմություն է բերում, անգամ, եթե նա ապրում է երջանիկ ամուսնությամբ և շատ է սիրում իր կնոջն ու երեխաներին:
Իսկ ո՞վ կարող է լինել այդ կինը, ում նա այդպես էլ նա չի կարողանում մոռանալ: Իհարկե, տարբերակները բազմաթիվ կարող են լինել, սակայն շատ հավանական է, որ ձեր տղամարդը ոչ մի կերպ չի կարող մոռանալ այն կնոջն, ում կորցրել է։
Շատ հաճախ տղամարդը գիտակցում է, թե որքան շատ է նա գնահատում ու սիրում կնոջը, երբ վերջինս այլևս նրա կողքին չէ: Մի անգամ նա հեռացավ, ու պարզվեց, որ իր կյանքն այլևս իմաստ չունի ու կորցրել է նախկին գույները։
Միայն այդ ժամանակ է նա հասկանում, որ չի կարողացել իսկապես գնահատել այդ կնոջ հոգատարությունը, սերն ու ջերմությունը: Բայց վերադարձնել ոչինչ այլևս հնարավոր չէ:
Անգամ, եթե որոշ ժամանակ անց տղամարդն այլ կնոջ սիրի, նա մեկընդմիշտ կհիշի նրան, ով իրեն սովորեցրել է իրական սերը ճանաչել, ճիշտ է, միայն նրա։
Իհարկե, ցանկացած կնոջ էլ հաճելի է գիտակցել, որ ինքն անջնջելի հետք է թողել տղամարդու հոգում, որ վերջինս հիշելու է իրեն իր ողջ կյանքի ընթացքում, սակայն ինչո՞ւ մտածել նրա մասին, թե ինչ զգացմունքներով ու մտքերով է ձեզ հիշում ձեր նախկին տղամարդը: Ավելի կարևոր է իմանալ, թե ինչ է զգում ձեր նկատմամբ նա, ում դուք սիրում եք: