Փաստաբանը մերկացել է բարի այցելուների աչքի առջև և կորցրել աշխատանքը

Փաստաբանը մերկացել է բարի այցելուների աչքի առջև և կորցրել աշխատանքը

Միացյալ Նահանգների բնակչուհին մերկացել է բարի այցելուների աչքի առջև և կորցրել փաստաբանի աշխատանքը։ Հայտնել է WFLA-ն։

Ֆլորիդայից Քելլի Էլքինսը ձերբակալվել է 2022 թվականի փետրվարի 18-ին՝ Սանկտ Պետերբուրգի բարերից մեկում մերկանալու համար։ Միջադեպի ականատեսների խոսքով՝ նա պատռել է իր ամբողջ հագուստն այն բանից հետո, երբհրաժարվել են նրան սպասարկել հաստատությունում։ Կնոջը ձերբակալել են հասարակական կարգը խախտելու համար եւ տարել բանտ։ Ավելի ուշ նա ազատ է արձակվել:

Ֆլորիդայի Գերագույն դատարանի տվյալներով՝ Էլքինսը 2 անգամ ձերբակալվել է հասարակական կարգը խախտելու և օպօրինի կերպով բնակարան ներխուժելու համար: Բացի այդ, 2001 թվականին նա յուրացրել է 25,000 դոլար, որը նրան վստահվել է որպես բիթքոինի գործարքի էսքրոու գործակալ:

Էլկինսը զրկվել է իր փաստաբանան կարգավիճակից ու պարտավորվել 6 ամսվա ընթացքում վճարել 25,000 դոլար: Նշվում է, որ աշխատանքից ազատված փաստաբանները հինգ տարի չեն կարող դիմել պաշտոնի համար։ Այդ ժամանակահատվածից հետո նրանք պետք է անցնեն երկարատև գործընթաց, որը ներառում է նախապատմության ստուգում և փաստաբանական քննության վերահանձնում լիցենզիայի համար: