ՔՊ-ի վարած քաղաքականության արդյունքում հայոց պետականությունն անդունդի եզրին է

ՔՊ-ի վարած քաղաքականության արդյունքում հայոց պետականությունն անդունդի եզրին է

Սրիկանե՛ր, գոնե ասեք, որ չեք ուզում՝ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, հա՞յ չեք: Այդ մասին հայտարարել է  ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

Արցախյան պատերազմի հերոս, ռազմական գործիչ Յուրի Խաչատուրովի հռետորական այս հարցադրումը խոսում է այն մասին, որ հայոց պետականությունն իրոք գտնվում է անդունդի եզրին: Երբ բանակի ակունքներում կանգնած մարդիկ են միանում ընդդիմության համազգային շարժմանն ու գործող իշխանություններից պահանջում պաշտպանել Արցախի անվտանգությունն ու ապագան՝ պահն իրոք օրհասական է:

ՔՊ-ականներն արդյոք իրենց մեջ կգտնե՞ն քաղաքական համարձակություն, որպես գործող իշխանություն, և ՀՀ քաղաքացիներին հայտարարել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Ինչից են զգուշանում ՔՊ-ականները՝ գերտերությունների, թե թուրք-ադրբեջանական տանդեմի կոշտ արձագանքից: Արցախը հայկական է եղել է, կա և մնալու է հայկական՝ անկախ ՔՊ-ականների դիրքորոշումից, քանի որ Արցախի համար բազմաթիվ հերոսներ իրենց կյանքն են տվել՝ այսօր էլ ընդդիմությունն է երևանյան փողոցներում պայքարում գործող վարչախմբի դեմ՝ Արցախը հայկական պահելու համար:

Եթե ՔՊ-ականները կաշկանդված են հայտարարություններ անել Արցախի մասով, ապա պետք է օր առաջ հեռանան, քանի որ պետական, ազգային հարցերում իշխանությունները պետք է որդեգրեն հայամետ դիրքորոշում՝ կամ հեռանան քաղաքական ասպարեզից՝ տեղը զիջելով կարող, հայրենասեր ուժերին:

Ընդդիմության շարքերը համալրված են ռազմա-քաղաքական այնպիսի գործիչներով, ովքեր իրենց կյանքի ճանապարհով են ապացուցել, որ պատրաստ են կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի, պետական շահի և Արցախի: ՔՊ-ականներն անգամ հայտարարության մակարդակով են խուսափում խոսել Արցախի հայկական լինելու և Արցախի՝ Ադրբեջանից դուրս ապագայի մասին:

Վահրամ Բագրատյան