Պետդեպը հաստատել է ԱՄՆ երկրորդ քաղաքացու մահը Ուկրաինայում

ԱՄՆ Պետական դեպարտամենտը հաստատել է Ուկրաինայի մարտերում Միացյալ Նահանգների արդեն երկրորդ քաղաքացու՝ կամավորական Սթիվեն Զաբելսկու զոհվելու փաստը: Այդ մասին հայտնում է «Ալ Արաբիա»-ն՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի խոսնակի մեկնաբանությունը CNN-ին:
«Մենք հաստատում ենք ԱՄՆ քաղաքացի Սթիվեն Զաբելսկիի մահը Ուկրաինայում: Մենք կապի մեջ ենք նրա ընտանիքի հետ և տրամադրել ենք հյուպատոսական անհրաժեշտ աջակցություն: Այս դժվարին պահին ընտանիքի հանդեպ հարգանքից ելնելով՝ ավելին չենք կարող ասել», – հայտարարել է Պետդեպի խոսնակը: