Ի՞նչ սխալներ են անում հիպերտոնիայով տառապող բուժառուները․ մասնագետը խոսել է դրանց մասին

Հիպերտոնիայով տառապող մարդկանց ամենամեծ սխալը բժշկի առաջարկությունների չկատարելն է։ Газета.Ru-ի հետ զրույցում ասել է սրտաբան Անաստասիա Ֆոմիչևան։
Ֆոմիչևան որպես սխալ նշել է DASH սննդակարգին չհետևելը և աղի մթերքների չափից ավելի օգտագործելը:
Նրա խոսքով՝ զարկերակային ճնշման դեղերի անկանոն ընդունումը միայն այն դեպքում, երբ այն մեծանում է, սխալ է:
«Հակահիպերտոնիկ թերապիան պետք է ընդունվի ամեն օր՝ ըստ բժշկի նշանակած սխեմայի։ Նույնիսկ եթե առավոտյան արյան ճնշումը նորմալ է թվում»,- նշել է սրտաբանը՝ հավելելով, որ պլանային թերապիան պետք է պարբերաբար իրականացվի։
Մասնագետն ընդգծել է, որ բուժառուն չի կարող ինքնուրույն նվազեցնել դեղաչափը, քանի որ ցածր չափաբաժինները ցանկալի ազդեցություն չեն ունենա։ «Եթե արյան ճնշման թիրախային մակարդակներին արագ չեն հասնում, պետք չէ անհապաղ դադարեցնել թերապիան։ Ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ ժամանակը չի անցել, որպեսզի դեղամիջոցն օրգանիզմում կուտակվի, պետք է սպասել առնվազն 2-3 շաբաթ»,- ասել է Ֆոմիչևան:
Բացի այդ, բժիշկը նշել է, որ միայն զարկերակային հիպերտոնիայով մարդու համար ասպիրին ընդունելը առաջնային կանխարգելում չէ։