Ադրբեջանն ասում է՝ մենք գալու ենք Հայաստան, պայմանավորվել ենք․ Գառնիկ Դանիելյան
Այս իշխանությունը զբաղված է նախատոնական ծրագրերով, տեսնում ենք՝ ինչպես են զարդարում փողոցները, ինչպես են նախապատրստվում տոներին։ Արդեն մոռացության են մատնում այն, ինչ եղել է մեր ազգի հետ։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Դանիելյանը նշեց, որ Ադրբեջանն ամեն օր ծավալապաշտական հայտարարություններով է հանդես գալիս, փոխարենը հայկական կողմը հնազանդ լսում է սրանք։
«Ադրբեջանն ասում է՝ «մենք գալու ենք Հայաստան, մենք պայմանավորվել ենք, պիտի գանք»»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում