Հրդեհ՝ Հանրային ռադիոյի տանիքում (լուսանկարներ, տեսանյութ)

Հրդեհ՝ Հանրային ռադիոյի տանիքում (լուսանկարներ, տեսանյութ)

Այսօր կեսօրին Երևանի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող Հանրային ռադիոյի շենքում հրդեհ էր բռնկվել։ 

Մեզ ասացին՝ հրդեհը ռադիոտան տանիքում էր, լուրջ բան, սակայն, չկար, ոչ ոք չի տուժել։  Ժամանել էր մեկ մարտական հաշվարկ, շենքում միացել էր շչակը, և մարդիկ տարհանվում էին շենքից։

Տեղեկացանք, որ հրդեհն արդեն մարվել է։

Mediahub-ին տեսանյութ են ուղարկել Հանրային ռադիոյի շենքի ներսից և լուսանկարներ՝ բակից: