Օդային տագնապի ազդանշան է միացվել 7 մարզերում և․․․

Օդային տագնապի ազդանշան է միացվել  7 մարզերում և․․․

Օդային տագնապի ազդանշան է միացվել Կիևի, Վինիցայի, Ժիտոմիրի, Չեռկասիի, Օդեսայի, Կիրովոգրադի, Խարկովի և Չեռնոգովի մարզերում։

Նշվում է նաև, որ Բուչա քաղաքը ևս վերադարձել է ուկրաինական վերահսկողության տակ։

Ուկրաինային հաջողվել է ազատել իր 86 զինծառայողների, այդ թվում 15 կանանց։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն։ Նա չի նշել, թե քանի ռազմագերու է Ուկրաինան փոխանցել Ռուսաստանին։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։