Լավրովը հանդիպում է իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ․ որոնք են բանակցությունների թեմաները

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Իրան։ Լավրովը երկրի արտաքին գործերի նախարարությունում կհանդիպի իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ
Կքննարկեն երկկողմ հարաբերությունները, նաև իրավիճակը Սիրիայում, Հարավային Կովկասում, Աֆղանստանում, Եմենում և Պարսից ծոցում։
Քննարկումների թեմա են նաև պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորումը և Իրանի միջուկային գործարքը։