Բոլոր ջանքերը ներդնելու ենք, որ օր առաջ իշխանազրկվի հայրենիքը հանձնող այս թիմը․ Մինասյան

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը քաղաքական ուժերին կոչ է անում համախմբվել ու իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին։

Մինասյանը նկատեց, որ երեկ Փաշինյանն արել է հակապետական, հակազգային և ապօրինի հայտարարություններ։

«Երեկ Արցախի ԱԺ-ն հանդես եկավ հայտարարությամբ, և «Հայաստան» խմբակցությունն իր աջակցությունն է հայտնում այդ հայտարարությանը։ Բոլոր ջանքերը ներդնելու ենք, որ օր առաջ իշխանազրկվի հայրենիքը հանձնող այս թիմը։ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովուրդը չէ»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։