Ռեժիսոր Նիկիտա Միխալկովը բլոգեր Դանյա Միլոխինին անվանել է «բանջարեղեն»

Ռեժիսոր Նիկիտա Միխալկովն տգեղ արտահայտություններ է արել բլոգեր Դանյա Միլոխինի մասին ինչպես նաեւ քննադատել հասարակությանը, որը խրախուսում է «անգրագիտությունը», հայտնում է StarHit-ը։
«Լրիվ բնական է դարձել այն, որ անգրագետ բանջարեղենը՝ Դանյա Միլոխինը, պետական ալիքի եթերում հանդես էգալիս անգրագետ բանջարեղեն։ Սա նա է, ով աչքի է ընկել տնտեսական ֆորումում։ Մենք տեսել ենք այս զզվանքը։ Եվ հիմա, հեռուստատեսությամբ, նա մրցույթների է մասնակցում. նախատում է, դատում», - ասել է Միխալկովը:
Ռեժիսորը հիշել է նաեւ, թե ինչպես է Միլոխինը, պարային շոուի ժյուրիի կազմում լինելով, ինքն իր համար բացահայտել «առանձին» Սախալին կղզու գոյությունը, որը նույնպես Ռուսաստանի կազմում է. 20-ամյա Միլոխինը հարցրել է արյոք ինքնաթիռները թռչում են այնտեղ:
«Ես Դանյա Միլոխինի դեմ ոչինչ չունեմ. Ես խոսում եմ կյանքի նկատմամբ քննադատական հայացքի հիմնարար մակարդակի ապշեցուցիչ անկման մասին: Ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ թույլատրելի է, ոչ մի տաբու ու սահմանափակում չկա»,- ընդգծել է Միխալկովը։
Ավելի վաղ դերասան Սադալսկին ասել էր, որ Միխալկովին խանգարում է «հեռուստադիտողի նկատմամբ գերազանցության զգացումը»։