«Նա չափազանց հիասթափված է». Ջենիֆեր Լոպեսը չի կարող ներել Փի Դիդիին նախկին ընկերուհու միջադեպի հետ կապված

Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի հարաբերություններում, ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում, և այժմ երգչուհու հոգսերը ավելացրել է նրա նախկին սիրեցյալ , ռեփեր, մուլտիմիլոնատեր Փի Դիդին (Շոն Քոմբս)։
Երգչուհին զայրացած է նախկին ընկերուհու՝ Քեսսիի նկատմամբ բռնությունների պատճառով։
Ռեփերի հարձակման տեսագրությունը, որը նկարահանվել է դեռևս 2016 թվականին, միայն այժմ է հանրությանը հայտնի դարձել։ Շոն Քոմբսն արդեն տեսաուղերձ է տարածել ու ներողություն խնդրել, բայց դա դժվար թե փրկի իրավիճակը, քանի որ շատերը նույնիսկ չեն հավատում ռեփերի անկեղծությանը։
Երաժիշտը Ջենիֆեր Լոպեսի հետ հանդիպել է 1999-ից 2001 թվականներին։ Նա ինքն էլ չի շտապել մեկնաբանել իր նախկին սիրելիի պահվածքը, սակայն շրջապատի աղբյուրները նշել են, որ դերասանուհին նեղսրտել է, երբ տեսել է սկանդալային կադրերը։
«Ի թիվս այն ամենի, ինչին Ջենը առնչվում է իր կյանքում, գիտի և տեսել է, թե ինչ է արել Դիդին, ու չափազանց հիասթափված է»,- ասել է աղբյուրը Daily Mail-ին:
Ըստ ինսայդերի՝ եթե Ջենիֆեր Լոպեսին ուղղակիորեն հարցնեն, թե ինչ է նա մտածում Փի Դիդիի արարքի մասին, նա կպատասխանի։ Բայց Ջեյ Լոն իր նախաձեռնությամբ ամպագոռգոռ հայտարարություններ չի անի այս թեմայով։