Սև ամպեր վարչապետի խորհրդականի գլխին

Սև ամպեր վարչապետի խորհրդականի գլխին

Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ով այսօր զբաղեցնում է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը, իր գործողություններում թույլ է տվել շահերի բախում: Այս մասին ասվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ապրիլի 5-ին հրապարակված եզրակացության մեջ:

Խոսքը, նշենք,  Նազելի Բաղդասարյանի կողմից հարազատ եղբորը «Ախուրյանի թիվ 1 դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի անդամ նշանակելու մասին է: Փաստաթղթում նշվում է, որ Նազելի Բաղդասարյանը ներկայացրել է պարզաբանումներ, որոնք առկա են հրապարակված փաստաթղթում:

Հիշեցնենք, Նազելի Բաղդասարյանը 2023 թվականի հունվարի 25-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել մարզպետի պաշտոնից և, ըստ մամուլի, պատճառը հենց այս հանգամանքն էր: Սակայն կարճ ժամանակ անց նա նշանակվեց վարչապետի խորհրդական: