Առողջապահության նախարարը տեսակցել է պայթյունից բուժում ստացողներին

Առողջապահության նախարարը տեսակցել է պայթյունից բուժում ստացողներին

ՀՀ Առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ նախարար Ավանեսյանը տեսակցել է պայթյունից բուժում ստացողներին․

«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է այցերը երևանյան բժշկական հաստատություններ` տեսակցելու բուժում ստացող վիրավոր մեր հայրենակիցներին։

Նախարարին են ներկայացվել մանրամասներ նրանց առողջական վիճակից, ծանոթացել է վիրավորների բուժման ընթացքի կազմակերպմանը»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։