Չվերթեր չկան, չենք կարողանում դուրս գալ. իրավիճակը Իսրայելում լարված է

Չվերթեր չկան, չենք կարողանում դուրս գալ. իրավիճակը Իսրայելում լարված է

Իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ե՛վ իսրայելական, և՛ պաղեստինյան կողմն ունեն հարյուրավոր զոհեր և հազարավոր վիրավորներ: 

Այս պահին երկրի տարբեր քաղաքներում շարունակվում են հրթիռային հարձակումները, իշխանությունները մարդկանց հորդորում են դուրս չգալ տներից և ապաստարաններից: 

MediaHub-ի հետ զրույցում Պետախ Տիկվայի մեր աղբյուրը հայտնեց, որ, բարեբախտաբար, հայերի շրջանում զոհեր և վիրավորներ չկան: Սակայն իրավիճակը շարունակում է շատ լարված մնալ:

Հարցին, թե արդյոք պատրաստվում են լքել երկիրը, նշեց. «Չվերթեր չկան»: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածքի վրա զանգվածային հրթիռային հարձակում է սկսվել, երկրում արտակարգ դրություն է հայտարարված: